HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել է «Թալիբան»-ի առաջնորդներից մեկի հետ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը գաղտնի հանդիպում է ունեցել «Թալիբան» արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Աբդուլ Ղանի Բարադարի հետ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, Քաբուլում և դարձել բարձր մակարդակով առաջին բանակցությունները, որոնք իրականացվել են Միացյալ Նահանգների և թալիբների միջև՝ Աֆղանստանում թալիբական իշխանության հաստատումից հետո։ ԿՀՎ-ում հրաժարվել են մեկնաբանել հանդիպումը, սակայն, ամենայն հավանականությամբ, կողմերը քննարկել են այն հարցերը, որոնք կապված են ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետների ավարտի հետ։

Ինչպես նշում է The Washington Post-ը, ԿՀՎ ղեկավարի և Բարադարի միջև բանակցությունների փաստը խիստ հեգնական է, քանի որ ամերիկյան հենց այդ գործակալության աշխատակիցներն են 2010 թվականին մասնակցել Բարադարի ձերբակալության գործողությանը։

ԱՄՆ-ն Աֆղանստանից իր զորքերը պետք է դուրս բերի մինչև այս տարվա օգոստոսի 31-ը։ Ընդորում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ քննարկվում է ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետների երկարաձգման հարցը։ Իր հերթին, թալիբների ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ն չի դիմել ժամկետների երկարաձգման համար և սպառնացել Վաշինգտոնին տալ ռազմական պատասխան՝ զորքերի դուրսբերման ժամկետների խախտման պարագայում։

Բարադարը թալիբների առաջնորդն ու դաշտային հրամանատարն է։ Նա եղել է շարժման հիմնադիր Մուհամեդ Օմար մոլլայի տեղակալն ու մտերիմ ընկերը: 1990-ական թվականների վերջին Բարադարը ղեկավարել է աֆղանական մի քանի պրովինցիաներ։ 2002 թվականին, Աֆղանստան ամերիկյան զորքերի ներխուժումից հետո, փախել է Պակիստանի Կարաչի քաղաք։ 2010 թվականին Պակիստանի հետախուզության և ԿՀՎ-ի համատեղ գործողության ընթացքում ձերբակալվել է։ 2018 թվականին, մի քանի տարի անցկացնելով բանտում՝ Բարադարն ազատ էր արձակվել։

Լուսանկարը՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter