HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տիգրան Աբրահամյան. «Արցախի կարգավիճակի հարցն այս պահին արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է»

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում կառավարության ծրագրի պաշտպանության և անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք դրույթներ:

Նա անդրադարձավ ծրագրում տեղ գտած խաղաղ զարգացման դարաշրջան բացելու կառավարության պատրաստակամությանը` ընդգծելով, որ նույն ծրագրում նշվում է, որ դրա իրականացումը միայն Հայաստանից չէ կախված: Ըստ Աբրահամյանի` ծրագրում նշված ցանկացած խոստում կարող է ներկայացվել որպես լավ ցանկությունների դաշտում եղած դրույթ, սակայն չիրականացումը պատճառաբանվի այս կամ այն պատճառով:

«Փաստացի պատերազմից հետո մենք ունենք տարածքներ, որոնք որևէ փաստաթղթով ներկայացված չեն որպես հանձնվող տարածքներ, բայց պատերազմի սպառնալիքի ներքո փոխանցել ենք Ադրբեջանին: Արդյոք Արդբեջանում կարո՞ղ են կարծել, որ ստեղծված իրավիճակում ունեն այլ հնարավորություններ Հայաստանին իր օրակարգը պարտադրելու և տարածքներ խլելու համար»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` քաղաքացիներին մտահոգում է նաև այն հարցը, որ այժմ երկրի սահմանների պաշտպանության հարցում իշխանությունն իր ձախողումները կարող է բարդել ուրիշների վրա, մասնավորապես՝ նախկին իշխանությունների: Նա նաև քննադատաեց իշխանություններին այն պատճառով, որ ծրագրում որևէ տեղ ֆիքսված չէ Արցախի Հանրապետություն եզրույթը:

Աբրահամյանի խոսքով` ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածում նշվում է, որ հարցի կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության ներքո` Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, սակայն միջազգային օրակարգում կարգավիճակի հետ կապված հարցը որևէ կերպ առաջին պլան բերված չէ:

«Արցախի կարգավիճակի հարցն այս պահին արցախցիներին հուզող թիվ մեկ  խնդիրն է, և այս հարցի չկարգավորումը, ցանկացած տիպի` սոցիալական, ֆինանսական, տնտեսական ներդրումների պարագայում որևէ խնդիր չի լուծելու»,- ասաց նա:

Ըստ Տիգրան Աբրահամյանի` ամենամտահոգիչն այն է, թե ինչ խնդիր է դրված զինված ուժերի առաջ, արդյոք զինված ուժերն ապահովելու՞ են Արցախի անվտանգություն, թե՞ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter