HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ գինեգործները MUNDUS VINI 2021 միջազգային մրցույթից վերադարձել են 9 բարձրագույն մեդալով, 6 ոսկի և 2 արծաթ հայրենիք է բերել «Արմենիա Վայն»-ը

««Արմենիա Վայն» ընկերության «Տակառ»-ն է լավագույնն իր տեսակում»,- հնչում է հեղինակավոր Grand International Wine Award MUNDUS VINI մրցույթում, որտեղ «Արմենիա Վայն»-ի մեդալակիր 8 գինիներից Տակառ կարմիր չոր գինին ոսկե մեդալով արժանանում է Best of Show կոչմանը։ Ընկերության այս աննախադեպ հաղթանակը նոր նշաձող է հայկական գինու համար։

20 տարի առաջ Գերմանիայում հիմնադրված և համաշխարհային համբավ վայելող Grand International Wine Award միջազգային մրցանակաբաշխությունը համարվում է խոշորագույն և ամենաազդեցիկ գինեգործական մրցույթներից մեկն աշխարհում։ Յուրաքանչյուր տարի գինու որակ սահմանող այս մրցույթին մասնակցում են հազարավոր արտադրողներ ավելի քան 45 երկրներից, իսկ գնահատումն իրականացնում են ոլորտի շուրջ 170 համաշխարհային փորձագետներ, սոմելիեներ և գինեգործներ։

Չորս օր շարունակ գինու բարձր որակավորում ունեցող ժյուրին համտեսել ու գնահատել է շուրջ 4500 գինիներ ամբողջ աշխարհից և ընտրել դրանցից լավագույնները: 29-րդ Grand International Wine Award MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում Հայաստանի արդյունքները տպավորիչ են. «Արմենիա Վայն»-ը պատվո հարթակի ոսկե մեդալակիրներից է՝ ընդհանուր 8 մեդալով։ 

Այս մրցանակին արժանացող գինեգործարանները հատուկ պատվի են արժանանում Best of Show-ն տրվում է միայն իր կարգում լավագույն գինուն, որն էլ դարձել է «Արմենիա Վայն» գինեգործարանի 2019թ-ի բերքահավաքի «Տակառ» կարմիր չոր գինին։ 

Մրցանակների են արժանացել ընկերության տարբեր ոճի գինիներ՝ պատրաստված ինչպես զուտ հայկական խաղողի սորտերից, այնպես էլ հայկական և եվրոպական սորտերիասամբլյաժից։ 

Ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել «Արմենիա Վայն» ընկերության հետևյալ գինիները. 

  • Ոսկե մեդալ՝ Երևան 782 BC կարմիր չոր 2020 
  • Ոսկե մեդալ՝ Երևան 782 BC սպիտակ չոր 2020 
  • Ոսկե մեդալ՝ Տակառ կարմիր չոր 2019
  • Ոսկե մեդալ՝ Տակառ Ռեզերվ 2016
  • Ոսկե մեդալ՝ Թարիրի սպիտակ չոր 2018
  • Ոսկե մեդալ՝ Թարիրի կարմիր չոր 2018 
  • Արծաթե մեդալ՝ Արմենիա կարմիր չոր 2020
  • Արծաթե մեդալ՝ Տակառ սպիտակ չոր 2019 

««Արմենիա Վայն»-ում երազանքներն իրականություն են դառնում... Մենք ունենք մրցանակներ միջազգային տարբեր մրցույթներից, սակայն Best of Show Armenia կոչմանն արժանանալն էլ ավելի է մեծացնում մեր ստանձնած պատասխանատվությունը: Մեծ հպարտությամբ ենք խոսում մեր գինով միջազգային շուկայում հայկական գինեգործության արժանի դեմքը դառնալու մասին, քանի որ մրցակցությունն իսկապես թեժ էր»,- պատմում է Ժան-Բատիստ Սուլան՝ «Արմենիա Վայն» ընկերության գինու գլխավոր խորհրդատուն Ֆրանսիայի Բորդո քաղաքից:

«Արմենիա Վայնը» MUNDUS VINI միջազգային մրցույթին մասնակցում է սկսած 2016 թվականից՝ մեդալների շարունակական նվաճմամբ բարձրացնելով Հայաստանի գինեգործական վարկանիշը: Այս հաղթարշավը վկայում է ընկերության որդեգրած կայուն դիրքորոշման մասին, այն է՝ ներկայացնել որակյալ, համաշխարհային չափորոշիչներին համապատասխանող հայկական գինիներ, որոնք մրցունակ են միջազգային շուկայում։

«Արմենիա Վայն»-ի աննախադեպ հաջողությունը համաշխարհային սպառողի շրջանում նոր կարգավիճակ է սահմանում հայկական գինու համար, քանի որ ժյուրիի բազմափորձ անդամները «կույր» համտեսի արդյունքով արդեն իսկ երաշխավորել են դրա գերազանցությունը: 

«Գինիների այս հաղթանակը մեծ պատիվ է բերում ոչ միայն մեր ընկերությանը, այլ նաև գինեգործության դարերի պատմություն ունեցող մեր հայրենիքին՝ կրկին վերադարձնելով «գինեգործության օրրան» վաղեմի հպարտ կոչումը»,- ամփոփում է «Արմենիա Վայն» ընկերության գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը:

Վճարովի բովանդակություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter