HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբները շուտով կհայտարարեն Աֆղանստանի նոր կառավարության կազմը

Աֆղանստանի նոր կառավարության կազմը շուտով կհայտարարվի, սակայն հստակ ժամկետներ դեռևս չկան։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել է «Թալիբան» շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ Սոհայլ Շահինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք սեպտեմբերի 8-ին նախատեսվում է կառավարության նոր կազմի հրապարակում։

«Ես չեմ կարող հաստատել կոնկրետ ժամկետ, սակայն սպասվում է, որ այն (խմբ. կառավարության կազմը) շուտով կհայտարարվի»,- նշել է նա։ Ավելի վաղ, TACC-ի աղբյուրը հայտնել էր, որ Աֆղանստանի նոր կառավարության կազմը նախատեսվում է հայտարարել սեպտեմբերի 8-ին։ 

«Թալիբան» շարժումը, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, իր իշխանությունն է հաստատել այդ երկրի գրեթե ողջ տարածքում։ Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել էր երկիրը, իսկ գրոհայիններն առանց դիմադրության մտել էին Քաբուլ։ Փանջշեր պրովինցիայում դիմադրության ուժերը սկսել էին պայքար ծավալել թալիբների դեմ։ Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել էր, որ Փանջշերը ևս անցել է թալիբների վերահսկողության տակ, իսկ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter