
Քաբուլում բողոքի ակցիան լուսաբանելու ժամանակ լրագրողներ են տուժել
Աֆղանական Kabul News հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը տուժել են Քաբուլում հակապակիստանյան բողոքի ցույցերի լուսաբանման ժամանակ։ Այդ մասին հայտնում են աֆղանական լրատվամիջոցները։ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները ուժ են կիրառել և խլել նրանց սարքավորումները։
While covering today's anti-#Pakistan's demonstration in #Kabul, Kabul News TV's cameraman Najim Sultani has been injured and the reporter Emran Fazili has been beaten, Taliban took their instruments either https://t.co/woQt8dFUTj
— KABUL NEWS (@kabulnewstv) September 7, 2021
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Tolo News հեռուստաընկերության օպերատորի ձերբակալության մասին։ Նրան արդեն ազատ են արձակել և վերադարձրել տեսախցիկը։
Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, Քաբուլում աֆղանները դուրս էին եկել բողոքի ցույցի ընդդեմ Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆայիզ Համիդի Աֆղանստան կատարած այցի։ Ցուցարարները բողոքում են երկրի ներքին գործերին Իսլամաբադի միջամտությունից։
Բողոքի ցույցը սկսվել էր Քաբուլի հյուսիսային հատվածում և շարունակվել Պակիստանի դեսպանատան մոտ։ Ցուցարարների մեջ շատ են եղել կանայք։ Գրոհայինները սկսել են կրակել ամբոխի ուղղությամբ, կան վիրավորներ։
Թալիբների խոսնակ Զաբիուլա Մուջահիդը բնակչությանը կոչ է արել խուսափել ցույցերից, քանի որ երկիրը «դեռ նոր է դուրս եկել ճգնաժամից»։ Ըստ նրա, այդուհանդերձ, Աֆղանստանի մայրաքաղաքում անկարգությունները շարունակվում են։
«Թալիբան» շարժումը, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, իր իշխանությունն է հաստատել այդ երկրի գրեթե ողջ տարածքում։ Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել էր երկիրը, իսկ գրոհայիններն առանց դիմադրության մտել էին Քաբուլ։ Փանջշեր պրովինցիայում դիմադրության ուժերը սկսել էին պայքար ծավալել թալիբների դեմ։ Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել էր, որ Փանջշերը ևս անցել է թալիբների վերահսկողության տակ, իսկ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել