HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

1,2 մլն դոլար՝ «Հյուսիս-հարավի» արբիտրաժային գործով փորձագիտական ծառայությունների համար

Կառավարությունը 1 մլն 175 հազար դոլար կամ դրան համարժեք 587 մլն 500 հազար դրամ կտրամադրի «Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրի շրջանակում Տրանսպորտի և կապի նախարարության և իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջև հարուցված արբիտրաժային գործերով փորձագիտական ծառայությունների ձեռքբերման համար։ Որոշումն ընդունվեց գործադիրի սեպտեմբերի 3-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով։

Հիշեցնենք, որ իսպանական ընկերությունը կատարում էր «Հյուսիս-հարավ» ճանապարհի՝ մի հատվածի շինարարությունը։ Ճանապարհի շինարարության հետ կապված հարուցված են քրեական գործեր։

Դեռևս 2019 թվականին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել՝ ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2 հատվածներում շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու իսպանական ընկերության տնօրենի կողմից ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարի հետ միասին աշխատանքների ծավալների վերաբերյալ փաստացի կատարվածից ավել տվյալներ, հավելագրումներ պարունակող միջանկյալ վճարման կեղծ վկայագրեր ստորագրելու և հաստատելու միջոցով խարդախությամբ 1,8 մլն դոլարին համարժեք 871 մլն դրամ գումար խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:

Ծրագրի շրջանակում կատարվելիք աշխատանքների ձգձգումների, կառուցապատման, շինարարական ծախսերի, ինչպես նաև ճանապարհահատվածների կառուցման տեխնիկական և որակական խնդիրների հետազոտման  և փորձագիտական եզրակացությունների նախապատրաստման աշխատանքների ձեռքբերման համար կառավարությունը գումարը կհատկացնի գնման մրցույթում հաղթող ճանաչված «Արկադիս Քոնսալթինգ» ՍՊԸ-ին (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացիալ Թագավորություն):

Կառավարության հիմնավորմամբ՝ պահանջի դեպքում նշված ծառայությունների  արդյունքները կարող են օգտագործվել նաև քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում կատարված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում:

Նշենք նաև, որ գործադիրի 2020 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ՝ կառավարությունը բյուջետային վարկ տրամադրեց իսպանական ընկերությունից տուժած կապալառուներին, որոնց «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերությունը 2018 թվականից ի վեր չէր վճարել կատարած աշխատանքի համար։

Մեկնաբանություններ (1)

mihran robert mahmouzian
i used the road it was a discrace you could see the abuse the armenian governmemt was thr guilty all crook .hang thoses bastard

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter