Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարական է տվել
Այսօր առավոտյան Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը։
Նա չմեկնաբանեց հրաժարականի պատճառը։
Խորհրդականի խոսքով՝ հրաժարականի վերաբերյալ այլ մանրամասներ նրան հայտնի չեն, այն անակնկալ կերպով է եղել։
Հարցին՝ արդյոք մարզպետ Թևոնյանը նոր պաշտոն ստանձնելու առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ, խորհրդականը պատասխանեց՝ տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Թևոնյանը Կառավարության որոշմամբ Արարատի մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել