
Կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք է հաստատվել, մահացել է 11 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք, ընդհանուր՝ 247 666 դեպք, որոնցից 231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում: Երեկ կատարվել է 6783 թեստավորում:
ԱՆ հայտնում է, որ 586 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 11 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1170 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել