HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ ղեկավարը ժամանել է Քաբուլ թալիբների հետ բանակցությունների համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը երկուշաբթի օրը ժամանել է Քաբուլ, որտեղ բանակցություններ կվարի թալիբների հետ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով աֆղանական TOLOnews հեռուստաընկերությանը։ 

Հեռուստաընկերության տվյալներով, այցի ընթացքում, Գեբրեյեսուսը մտադիր է հանդիպել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման առաջնորդների հետ։ Նշվում է, որ հանդիպումների հիմնական թեման կլինի Համաշխարհային բանկի կողմից Աֆղանստանի առողջապահական հատվածին օգնության տրամադրման դադարեցումը, ինչպես նաև դրա վերականգնման հնարավորությունները։

«Թալիբան» շարժումը, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, իր իշխանությունն է հաստատել այդ երկրի գրեթե ողջ տարածքում։ Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել էր երկիրը, իսկ գրոհայիններն առանց դիմադրության մտել էին Քաբուլ։ Փանջշեր պրովինցիայում դիմադրության ուժերը սկսել էին պայքար ծավալել թալիբների դեմ։ Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել էր, որ Փանջշերը ևս անցել է թալիբների վերահսկողության տակ, իսկ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։

Լուսանկարը` FABRICE COFFRINI/AFP/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter