HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը. կքննարկվի նաև արցախյան հիմնահարցը

Ռուսաստանի Սոչի քաղաքում սեպտեմբերի 29-ին մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որտեղ կողմերը կքննարկեն օրակարգային երկկողմ և բազմակողմ հարցեր։

Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է երկու երկրի նախագահների հանդիպման բաց հատվածը, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է նաև Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնի մասին։ «Ակտիվորեն գործում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին գտնվող հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը»,- նշել է Պուտինը։ Նախատեսվում է, որ կողմերը արցախյան հիմնահարցը կքննարկեն նաև առանձնազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնը գործում է 2021 թվականի հունվարի 30-ից և տեղակայված է Ադրբեջանի տարածքում՝ Աղդամի շրջանի այն հատվածում, որը երբեք չի եղել Արցախի կազմում։

Հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան սովորել են գտնել փոխշահավետ փոխզիջումներ, իսկ Պուտինն իր հերթին հավելել, որ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն ունենում են դրական վերջնարդյունք։ «Միջազգային ուղղությամբ մենք բավականին հաջող ենք համագործակցում։ Նկատի ունեմ և՛ Սիրիան, և՛ մեր շփումները, դիրքորոշումների համաձայնությունը Լիբիայի մասով»,- նշել է Պուտինը։

Նա նաև ընդգծել է, որ երկու երկրի համագործակցությունը կայունության երաշխիք է տալիս, իսկ տարածաշրջանում խաղաղությունը կախված է երկու երկրի հարաբերություններից։  

Լուսանկարը՝ Владимир Смирнов / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter