HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից վերադարձի ճանապարհին լրագրողներին պատմել է, թե ինչ են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Թուրքական Aksam-ը հայտնում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ 

«Զանգեզուրի միջանցքը կդառնա կարևոր հնարավորություն ողջ տարածաշրջանի համար։ Նախատեսվող ավտոմոբիլային և երկաթուղային գծերն առևտրային և տնտեսական հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- Էրդողանի խոսքը մեջբերել է պարբերականը։ 

Ըստ նրա՝ Ադրբեջանում արդեն իսկ իրականացվում են մեծ աշխատանքներ այդ միջանցքի բացման ուղղությամբ։ «Իհարկե, հայկական կողմը ևս պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները»,- ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ մտքերի անկեղծ և արդյունավետ փոխանակություն է եղել։ Էրդողանի խոսքերով՝ Պուտինը ցանկացած պահի պատրաստ է քննարկել «Վեցի հարթակ»-ի ստեղծման հարցը։ 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել է երկու երկրների առաջնորդների հանդիպմանը։ Պեսկովի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ձգտում են փոխզիջման հասնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման շուրջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Սոչիում հանդիպել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել էր երկու երկրի նախագահների հանդիպման բաց հատվածը, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր նաև Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնի մասին։ «Ակտիվորեն գործում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին գտնվող հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը»,- նշել էր Պուտինը։ 

Հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան սովորել են գտնել փոխշահավետ փոխզիջումներ, իսկ Պուտինն իր հերթին հավելել էր, որ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն ունենում են դրական վերջնարդյունք։ «Միջազգային ուղղությամբ մենք բավականին հաջող ենք համագործակցում։ Նկատի ունեմ և՛ Սիրիան, և՛ մեր շփումները, դիրքորոշումների համաձայնությունը Լիբիայի մասով»,- ասել էր Պուտինը։

Լուսանկարը՝ Vladimir Smirnov/TASS

Մեկնաբանություններ (1)

Peter
Erdogan is a terrorist, and the de facto caliph of ISIS. The US should assassinate him. God bless the PKK.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter