Հայկական կողմը 3 զո՞հ է տվել. ՊՆ-ն քիչ անց հաղորդագրություն կտարածի
Haynews.am կայքի տվյալներով՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական զինուժը 3 զոհ է տվել: Կայքի փոխանցմամբ՝ լուրը հաստատել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: ՊՆ աշխատակից Մուշեղ Աղեկյանը «Հետքին» հայտնեց, որ ինքը չի կարող ոչինչ հաղորդել այս կապակցությամբ, սակայն նախարարությունը մոտ կես ժամից պաշտոնական հաղորդագրություն կտարածի:
Վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ-ն հատկապես ակտիվացել է սահմանագծի հյուսիսային շրջանում: Ապրիլի 25-ին հակառակորդը գնդակոծել էր Տավուշի Դովեղ գյուղը, որի բնակիչները ստիպված տարհանել էին մանկապարտեզի երեխաներին ու անձնակազմին:
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ երեկ «հայկական կողմից հրադադարի խախտման արդյունքում» Աղդամի հատվածում մահացու վիրավորվել է 24-ամյա լեյտենանտ Վագիֆ Զաքիր օղլու Աբդուլաեւը: Լուրը հաստատել են Ադրբեջանի ՊՆ-ում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել