HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա Վայն» գինեգործարանը «Հայաստանի լավագույն արտադրող»` ըստ Grand International Wine Award MUNDUS VINI-ի

Վճարովի բովանդակություն

Best producer of Armenia. ահա այն բարձր ու պատվավոր կոչումը, որն «Արմենիա Վայն» գինեգործարանին շնորհվեց հեղինակավոր Grand International Wine Award MUNDUS VINI մրցանակաբաշխությանը: Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից մրցույթին մասնակցող գինեգործարաններից լավագույններին շնորհվում է իրենց երկրում «Best producer» կոչումը: Ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով գինիների ու արտադրության որակը, արտահանման ծավալները, տեղական շուկայում գինեգործարանի դիրքը, մրցույթում նախկինում ունեցած հաջողությունները: 

Այս կոչմանն արժանանալն ընդգծում է որակի և գինեգործության հազարամյա պատմության նկատմամբ «Արմենիա Վայն»-ի անզիջում նվիրվածությունը՝ խաղողի հոգատար տնկումից մինչև գինու արարում։ 

20 տարի առաջ Գերմանիայում հիմնադրված և համաշխարհային համբավ վայելող Grand International Wine Award-ում «Արմենիա Վայն» գինեգործարանի հաղթարշավը չի սահմանափակվում միայն այս կոչումով։ 

Grand International Wine Award MUNDUS VINI Summer Tasting 2021 մրցույթում մեր գինիների շահած մեդալներն ու «Տակառ» կարմիր չոր գինու Best of show Armenia կոչմանն արժանանալը ևս մեկ անգամ հավաստում են «Լավագույն արտադրող» կոչումը։ Այն ոչ միայն պատիվ է բերում մեր գինեգործարանին, այլև ևս մեկ անգամ հաստատում է հայկական գինու բարձր որակը: «Արմենիա Վայն»-ում մենք համադրում ենք գինեգործության հազարամյա ավանդույթները ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ հավատացած լինելով, որ մարդիկ զգում են պատմության շունչը մեր գինիների ամեն կումի մեջ։ 

«Արմենիա Վայն»-ը MUNDUS VINI միջազգային մրցույթին մասնակցում է 2016 թվականից՝ մեդալների շարունակական նվաճմամբ բարձրացնելով հայկական գինեգործության վարկանիշը համաշխարհային սպառողի շրջանում։ 

«2006 թվականին Արմավիրի մարզում առաջին խաղողի այգին տնկելով` սկսվեց «Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը, որը լի է հայրենիքի, նրա մշակույթի և բնության նկատմամբ ունեցած մեծ սիրով։ 2017 թվականից «Արմենիա Վայն»-ն անցել է օրգանական այգեգործության` ստանալով սերտեֆիկացում ֆրանսիական EcoCert ընկերության կողմից: «Արմենիա Վայն»-ի համար կարևոր է գինեգործության ազգային արժեքների պահպանումը, և  ՀՀ մշակույթի նախարարության ու «Արմենիա Վայն» գինեգործարանի սերտ համագործակցության արդյունքում` գինեգործարանի տարածքում շուտով կբացվի Հայաստանում գինու պատմության առաջին թանգարանը, որի նպատակն է` Հայաստանում զարգացնել գինեգործության մշակույթը և խթանել զբոսաշրջությանը»,- ասաց գինեգործարանի գլխավոր խորհրդատու, ֆրանսիացի գինեգործ Ժան-Բատիստ Սուլան, որը Ֆրանսիայի Բորդո քաղաքից է։  

«Արմենիա Վայն»-ի շարունակական հաջողությունները նոր կարգավիճակ են սահմանում հայկական գինեգործության համար՝ վերադարձնելով «գինեգործության օրրան» վաղեմի կոչումը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter