HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու ընտրատեղամասերն առայժմ սակավամարդ են

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 8:00-ին, Գյումրու 82 ընտրատեղամասում մեկնարկեցին համամասնական կարգով անցկացվող ավագանու ընտրությունները։

Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքում տեղակայված 31/44 ընտրատեղամասում 1440 ընտրողներից ժամը 9։25-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 17 անձ։

Քվեարկության ընթացքում մի քանի դեպք եղավ, երբ քաղաքացիները տեղյակ չէին ընտրելու կարգից և հանձնաժողովից գրիչ էին խնդրում։ Ընտրողներից մեկին, որը, չպահպանելով գաղտնիությունը, սրահում գրեթե բոլորին ցույց տվեց իր նախընտրած քվեաթերթիկը, հանձնաժողովը երկու նույն համարի քվեաթերթիկից էր տվել։

Հատկապես տարեց ընտրողները, մեծ մասամբ, տեղյակ չեն ընտրական կարգից։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արծվիկ Ավետիսյանն ասում է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ անցկացված բոլոր ընտրություններին որպես հանձնաժողովի նախագահ կամ անդամ մասնակցել է՝ բացառությամբ 1 տարվա։ Նրա կարծիքով՝ ընտրողների չիմացությունը պայմանավորված է նրանով, որ չեն կարդում և չեն հետևում լրատվությանը։

«Կարևորը հաջող սկսեցինք ընտրությունը, հուսանք՝ էսպես էլ կանցնի»,- ասում է նա։

Այս տեղամասում ներկա են «Գյումրու առաջընթաց» դիտորդական խմբի երկու դիտորդ և 3 վստահված անձ «Քաղաքացիական պայմանագրից», «Բալասանյան» դաշինքից և «Հայրաքաղաք» դաշինքից։

Լրացում․ Գյումրու 31/44 ընտրատեղամասում 11։10-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է գրանցված 1440 ընտրողներից 81-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter