HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պաշտպանության նախարարը արձագանքել է «3+3» ձևաչափի ստեղծմանը

ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Թբիլիսի իր պաշտոնական այցի ժամանակ, խոսել է «3+3» ձևաչափում Վրաստանի հնարավոր մասնակցության մասին, ինչպես նաև քննադատել ռուսական կողմին՝ 2008 թվականի հրադադարի համաձայնագրի պարտավորությունները չկատարելու մեջ։ Այդ մասին հայտնում է «Грузия Онлайн»-ը։

«Մինչև նոր ձևաչափի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 %-ը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը»,- նշել է Օսթինը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ Հարավային Կովկասի երկրները պետք է ամրապնդեն տարածաշրջային համագործակցությունը և փոխգործակցեն միմյանց հետ։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ երկիրը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter