HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դրական եզրակացություն է տրվել Տերյան 107-ի՝ բարձրահարկերով համալիրի նախագծին

Երևան քաղաքի Տերյան 107 հասցեում 18 հարկանի շենքերով բազմահարկ համալիրի նախագծին դրական եզրակացություն է տրվել։ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը կառուցապատման ծրագրին դրական եզրակացություն է տվել որոշ պահանջներով։ Փորձաքննությունը վերաբերել է ներկայացված հայտի բնապահպանական և սոցիալական ազդեցությանը։

«Ռենշին» ՍՊ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից նախորդ տարի նախագծման թույլտվություն էր ստացել Տերյան փողոցի վերջնամասում բազմահարկ համալիր կառուցելու համար։ Ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող 1.02 հա հողակտորի համար բազմաֆունկցիոնալ համալիրի նախագիծ է կազմել, ներկայացրել ՇՄԱԳ փորփաքննության։ Հաջորդ քայլը քաղաքաշինական համալիր փորձաքննությունն է, որից հետո՝ շինթույլտվությունը, որը դեռ չի տրամադրվել։

Ընկերության ներկայացրած հայտի համաձայն՝ համալիրի կառուցապատման ընդհանուր տեխնիկատնտեսական ցուցանիշները հետևյալն են․

Հողամասի ընդհանուր մակերես - 10214 քմ

Կառուցապատման մակերես՝ 0 նիշում - 4900 քմ (48%)

Կանաչապատ տարածքներ՝ 0 նիշում - 2239 քմ (21.9%)

Տոմետապատ (աղյուսապատ) հետիոտնային բուլվար՝ 0 նիշում - 3074 քմ (30%)

Տերասաներ - 1400 քմ: 

ՇՄԱԳ-ի փորձաքննական պահանջների մեջ նշված է նաև, որ մինչև գործունեություն սկսելը կառուցապատողը պետք է նախագծային փաստաթղթերը համաձայնեցնի լիազոր մարմնի հետ։

Նման պահանջ է առաջ քաշվել, քանի որ փորձաքննության ժամանակ ԿԳՄՍ նախարարությունը կարծիք է հայտնել, որ Տերյան 107 հասցեն գտնվում է Երևանի պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիներով նախատեսված թիվ 1 կառուցապատման կարգավորման գոտում։ Այդ գոտում գործում է պայմանակարգ (ռեժիմ), այն է՝ «նոր կառուցվող շենքերի քիվի վերին եզրի բարձրությունը փողոցի մայթի մակերևույթից չպետք է գերազանցի 20 մետրը»։

«Ռենշին» ընկերության ներկայացրած նախագծով 4 շենքից երկուսը 18-հարկանի է։ Եթե հարկերը բազմապատկենք առնվազն 3 մետր բարձրությամբ, ապա ստացվում է, որ կառույցի առավելագույն բարձրությունը 54 մետր է։

Մինչ քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննություն կանցնեն, «Ռենշին» ընկերությունը կահավորում է շինհրապարակը։ Հավանաբար վստահ են, որ կստանան շինթույլտվություն։ Տարածքում տեղադրվել է նաև վերամբարձ կռունկ։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter