
Կորոնավիրուսային հիվանդության 1517 նոր դեպք է հաստատվել, մահացել է 57 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1517 նոր դեպք, ընդհանուր՝ 295 069, որոնցից 263 002-ն` առողջացած:
Երեկ կատարվել է 11 982 թեստավորում, առողջացել է 1050 անձ։ Գրանցվել է մահվան 57 դեպք։ Փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1263 է: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 018 614 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել