
«Պատիվ ունեմ»-ը մերժում է Փաշինյանի՝ դռնփակ քննարկման հրավերը
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն վերջինիս հրաժարականի տեքստը: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով Փաշինյանի հրավերին:
«Դահլիճում հնչեցին որոշ հայտարարություններ, որոնց հարկ եմ համարում արձագանքել։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով այս պահին կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը»,- ասաց պատգամավորը:
Այս խոսքերից հետո իշխանական պատգամավորները սկսեցին ծիծաղել: Մամիջանյանը խորհրդարանից հարիր լռություն պահանջեց, ապա հիշեցրեց, որ Կառավարությունը հաշվետու է խորհրդարանին:
«Մնացյալ բոլոր դեպքերի համար Կառավարությունը և դրա ղեկավարը հաշվետու են խորհրդարանին, կհրավիրվեն ամեատարբեր քննիչ հանձնաժողովներ, այլ ձևաչափերով հրատապ նիստերի շրջանակում և կզեկուցեն, թե էդ հարցերի շուրջ ինչ իրավիճակ է: Իսկ հարցս տալու այլ տարբերակ կգտնեմ, որովհետև այս մթնոլորտում հարց տալու իմաստ չեմ տեսնում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ընդդիմադիր խմբակցություններին հրավիրել էր դռնփակ քննարկման։
Մեկնաբանել