HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը հայտարարել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման նախապատրաստության մասին

Կրեմլը հաստատել է հաջորդ շաբաթ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին լուրը: «Այո՛, իրավմամբ, նման հանդիպում նախապատրաստվում է, և այն նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,- Интерфакс-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ, «Россия-1» հեռուստաընկերությունը հայտնել էր այն մասին, որ հաջորդ շաբաթ բացառված չէ, որ միջոցառում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, որը նվիրված կլինի եռակողմ հայտարարության ստորագրման մեկ ամյակին։ 

Интерфакс-ի աղբյուրների տվյալներով՝ առցանց ձևաչափով նախատեսվող հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթվա սկզբին։ 

Ավելի վաղ, ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էին, որ դեռևս չկա որևէ տեղեկատվություն Ալիևի և Փաշինյանի միջև որևէ հանդիպման վերաբերյալ։ Արարատ Միրզոյան, պատասխանելով իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, հայտարարել էր. «Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, պարբերաբար, քննարկվում են տարբեր ֆորմատներով, տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար, նման հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում, բայց անդրադառնալով եղած հրապարակումներին` ուզում եմ ասել, որ այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում»: 

Ջեյհուն Բայրամովը ևս նշել էր, որ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ «Ադրբեջանական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից։ Մենք մշտապես արձագանքել ենք բանակցությունների կոչերին․․․․ Մենք միշտ պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները՝ միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա»,- հայտարարել էր Բայրամովը։

Նոյեմբերի 9-ին կլրանա Արցախում մարտական գործողությունների դադարեցման մեկ տարին։ 2020 թվականի հենց այդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով փաստացի ձևակերպվեց Ադրբեջանի հաղթանակն այդ պատերազմում։ Բաքուն ոչ միայն կարողացավ ստանալ նախկին ԼՂԻՄ հարակից շրջանները, այլև բռնազավթեց Հադրութն ու Շուշին։

Լուսանկարը՝ Михаил Климентьев / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter