
Հաստատվել է փաթեթավորված ջրի պարտադիր մակնշման ժամկետը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ուսումնասիրել է Ռուսաստանի առաջարկությունը փաթեթավորված ջրի պարտադիր մակնշման մասին և որոշում է կայացրել փուլ առ փուլ ներդնել այն Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներում։
ԵԱՏՄ երկրներն իրենց հերթին ինքնուրույն պետք է որոշեն այդ պահանջի ներդրման ամսաթիվը և նույնականացման միջոցով մակնշման կարգը և տեղեկացնեն այդ մասին ԵՏՀ-ին ոչ ուշ, քան որոշված ամսաթվից 6 ամիս առաջ։
Ըստ ԵՏՀ-ի՝ առաջարկվող ժամկետները պայմանավորված են պարտադիր մակնշման ենթակա ապրանքների «փուլային և հարմարավետ» անցման համար։
Միևնույն ժամանակ, չմակնշված ապրանքների ներկրման և շրջանառության արգելքը չի կարող կիրառվել ավելի վաղ, քան պարտադիր մակնշման ենթակա ապրանքների համար սահմանված ժամկետներն են՝
- Գազավորված և չգազավորված հանքային խմելու և այլ ջրերի համար՝ 2021թ. դեկտեմբերի 1-ից։
- Այլ գազավորված և չգազավորված հանքային խմելու և խմելու այլ տեսակի ջրերի համար՝ 2022 թվականի մարտի 1-ից։
Միջպետական առևտրի շրջանակներում ԵԱՏՄ պետությունների ազգային օպերատորների փոխգործակցությունն այս փուլում իրականացվելու է հիմնական տեխնոլոգիական մոդելով նախատեսված ապրանքների նույնականացման միջոցով։
Նույնականացման միջոցով փաթեթավորված ջրի մակնշման փորձն առաջինն իրականացրել է Ռուսաստանը 2020թ. ապրիլի 1-ից մինչև 2021թ. հունիսի 1-ը։
2021թ. հուլիսի 1-ին Ղազախստանում սկսել են կիրառել զովացուցիչ ըմպելիքների, ներառյալ՝ փաթեթավորված ջրի՝ նույնականացման միջոցով մակնշման փորձը։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դեռևս այս տարվա հուլիս ամսին ընդունել էր ՄՄ ՏԿ 021/2011 «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք վերաբերում են խմելու ջրին։ Փոփոխությունների նպատակն էր՝ բացառել ջրի վերաբերյալ այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջների միջև եղած հակասությունները, ինչպես նաև՝ ճշգրտել և դասակարգել փաթեթավորված խմելու ջրի տերմինաբանությունը։
Իսկ 2020թ. հունիսի 17-ին փոփոխությունների էին մտցվել նաև մանկական սննդի մեջ օգտագործվող ջրերի՝ «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» 044/2017 տեխնիկակական կանոնակարգում։
Մեկնաբանել