HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիա կառավարության առջև՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի մասին հայտարարությունից հետո

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին կառավարության առջև էին հավաքվել ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքացիները։ Պատճառը  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն էր, ըստ որի՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը տեղադրելու է մաքսակետեր եւ իրականացնելու է անձնագրային եւ մաքսային վերահսկողություն։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրով դադարեցվում էր պատերազմն, ու բոլորը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում, բայց միայն Հայաստանի կառավարությունն է կատարել համաձայնագրի պահանջները։ 

«Հայաստանի իշխանությունը սկսեց կատարել համաձայնագրի այն կետերը, որոնք վերաբերում էին մեզ։ Փոխարենը չպնդեց, որպեսզի լուծվեն ռազմագերիների հարցերը։ Փոխարենը Ադրբեջանին փոխանցվեցին իրենց գերիները։ Դրանից հետո հայտարարություն եղավ, որ ուզում են Սյունիքի այդ հատվածը՝ Շուռնուխի մի մասը հանձնել ադրբեջանցիներին, մենք սկսեցինք ընդվզել, ես ինքս էլ հանդես եկա հայտարարությամբ, նշեցի, որ չի կարելի, հակառակը՝ պետք է դիմադրել, ընդդիմանալ այդ կետին։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես վերջերս պարզվեց, ընդունեց, որ իր հրամանով են զորքերը հետ քաշվել»,-ասաց նա։

Զոհրաբյանը հիշեցրեց, որ դեկտեմբերին մի քանի փաստաբաններով հայց են ներկայացրել ԶՈՒ շտաբի դեմ՝ խնդրելով, որպեսզի նրանք չզիջեն իրենց զբաղեցրած դիրքերը։ Վարչական դատարանում մինչ օրս այդ գործը քննվում է։

Ժամանակ առ ժամանակ հավաքվածները վանկարկում էին՝ «Նիկո'լ, դավաճան»։ Բախումներ էին տեղի ունենում ցուցարարների ու ոստիկանության միջև։

Ցույցի մասնակիցները հայտնեցին, որ բերման է ենթարկվել 20 քաղաքացի։

Ակցիայի մասնակից Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր կառավարության առջև է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անկախ քաղաքական հայացքներից։

 «Երեկ մենք տեղեկացանք, որ ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհին անցակետեր է դնելու, տրամաբանական է, որ անցակետերը դրվելու են Հայաստանի և Իրանի քաղաքացիների համար, բայց եթե քարտեզի վրա տեսնում ենք մի փոքր հատված է ու միմիայն հայերի ու իրանցիների վրա է անդրադառնալու, ԱԽՔ֊ը հայտնեց, որ մենք նույնպես անցակետեր ենք տեղադրելու, բայց թե ու՞մ համար են դրանք լինելու, անհասկանալի է»,- նշեց նա։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ ակցիան կշարունակեն Ազգային ժողովի առջև։

Մեկնաբանություններ (1)

HAGOP
ARMEENIA FALLING APART!!!! ONE IDIOT LEADER AFTER ANOTHER!!!! GIVE CONTROL OF ARMEENIA TO CHINA AND BE DONE!!!!! ARMEENIAN PEEOPLE CANNOT GOVERN ARMEEENIAN PEEOPLE!!!!!! SAD!!! SAD!!!! SAD!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter