
Կապանցի ստաժավոր ընտրող զույգը
Կապանի 35/05 ընտրատեղամասում իրենց անուններն է փնտրում իրար ձեռք բռնած զույգը։ Ամուսիններ Լեսպերտ Պետրոսյանը և Սեդա Հովհաննիսյանը հաշիվը կորցրել են, թե որերորդ անգամ են Կապանում մասնակցում ընտրությունների, բայց հիշում են, որ միշտ միասին են գնացել և բաց չեն թողել ոչ մեկը։
Լեսպերտ Պետրոսյանը և Սեդա Հովհաննիսյանը բնիկ կապանցիներ են, ամուսնացել են 1972թ., մյուս տարի կնշեն ամուսնության 50-ամյակը։
Լեսպերտ Պետրոսյանը 40 տարի աշխատել է Կապանի էլեկտրացանցում՝ որպես ինժեներ-էլեկտրիկ, Սեդան քիմիկոս է, աշխատել է Կապանի «Էլեկտրոն» գործարանում։
Համայնքի այս ընտրատեղամասում գրանցված 1296 ընտրողներից ժամը 15։15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 583-ը։
Հիշեցնենք, որ Կապան համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված են «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Շանթ դաշինքը»։
Մեկնաբանել