HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում ՀՀ դեսպան. «ՀՀ-ն ՌԴ-ին դեռ պաշտոնական դիմում չի ներկայացրել»

Հայաստանի Հանրապետությունը դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացրել Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թվականին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի շրջանակներում օգնություն տրամադրելու համար, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողություններով։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ 

«Եթե խոսքը գնում է պաշտոնական գրավոր հայտարարության մասին (խմբ. Պայմանագրով նախատեսված օգնության տրամադրման խնդրանքով), դեռևս չեմ կարող հաստատել (խմբ. ՌԴ-ին դիմումի փոխանցումը)»,- նշել է դեսպանը։ 

Տողանյանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդակցություններ են անցկացնում ռազմական և դիվանագիտական ուղիներով։ «Օպերատիվ գծով խորհրդակցություններ են անցկացվում ռազմական, մյուս գերատեսչությունների, դիվանագիտական ուղիներով»,- նշել է Տողանյանը։ 

Ավելի վաղ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Երևանը կդիմի Մոսկվային՝ օգնություն ստանալու համար։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրան՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրն ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին։ Նրա գործողության ժամկետը 25 տարի է։ Այն ավտոմատ կերպով կերկարաձգվի յուրաքանչյուր անգամ հետագա տասնամյա ժամանակաշրջանի համար, եթե կողմերից մեկը չհայտարարի պայմանագրին իր մասնակցության դադարեցման մասին։ Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի և Հայաստանի առաջին նախագահներ Բորիս Ելցինն ու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Լուսանկարը՝ Sputnik / Asatur Yesayants

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter