HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ն Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել

ՀԱՊԿ քարտուղարությունը պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից` Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ 

«ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին։ Պաշտոնապես քարտուղարություն հայկական կողմից որևէ դիմում չի ստացվել։ Համարում ենք, որ կոնֆլիկտը պետք է լուծվի միայն խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- նշել է նա։

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցում է 1992 թվականի մայիսի 15-ից։ ՀԱՊԿ Կանոնադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ կազմակերպության գործունեության հռչակված նպատակներն են հանդիսանում «խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հավաքական պաշտպանության վրա հիմնված անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովումը»։ Կազմակերպությանն անդամակցում են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ռուսաստանը։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում։ Արդեն երեք օր էб ինչ առանձին միջադեպեր են լինում այդ հատվածում։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով դրանք վերածվել են ակտիվ մարտական գործողությունների, որտեղ կիրառվում է հրետանի և զրահատեխնիկա։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 17։00-ի դրությամբ՝ ՀՀ զինված ուժերի 12 զինծառայող գերեվարվել է։ «Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ»,- հայտարարել է պաշտպանական գերատեսչությունը:

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Երևանը կդիմի Մոսկվային՝ օգնություն ստանալու համար։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter