HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սյունիքի մարզպետի որդու կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը չի երկարացվի: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Քննչական կոմիտեն ներկայացրել էր Կարեն Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանը քննել և մերժվել է»,- ասաց Վարդան Թադևոսյանը:

Նշենք, որ Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննվել է այսօր: Ժամը 17:00-ի սահմաններում դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը հրապարակել է քիչ առաջ:

Հիշեցնենք, որ 2021թ․ հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Շուրջ երկու ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, ապա սեպտեմբերի 24-ին՝ կալանավորվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter