HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոլ Փաշինյան. «Ադրբեջանի ռազմական սադրանքները ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը»

Ադրբեջանի ռազմական սադրանքները ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտելուն։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի 29-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս խոսքերով՝ Հայաստանը դարձյալ բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։

«Չեմ կարող չնշել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք ընդունում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են մեր անվտանգությանը։ Մեր տարածաշրջանը ներքաշվել է էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրել է մարդկային նոր զոհերի»,- նշել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքները միտված են ՀՀ տարածքային ամբողջականության խախտմանն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին լարված է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում։ Նոյեմբերի 16-ին կողմերի միջև ծավալվել էին մարտական գործողություններ, որի արդյունքում հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունի 6 զոհ։ Հայկական կողմը հայտարարել էր, որ դիմելու է Ռուսաստանին օգնության համար։

Նոյեմբերի 18-19-ը Երևանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետները։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ԵՏՄ երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որին նախորդել էին վարչապետների դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter