HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց՝ տարածաշրջանային իրավիճակի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին՝ կիրակի օրը, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վարչապետի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ընդունված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության՝ «Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել նոյեմբերի 16-ին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման օրը, որի վերաբերյալ Փաշինյանը տեղեկացրել էր Պուտինին եւ «ընդգծել, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ ստեղծված իրավիճակում հույժ կարևորել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը»:

Նոյեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ կկայանա Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ հանդիպում։ 

Նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցներից հետո, համաձայնության են եկել դեկտեմբերի 15-ին հանդիպել Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերություն գագաթնաժողովի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter