HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը 4.3%-ով աճել է

2021 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 3.6%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալները։

Այս տարվա ընթացքում տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ապրիլին՝ 23.2%, ամենացածրը՝ սեպտեմբերին՝ 2.4%:

Տարվա առաջին տասը ամսվա կտրվածքով՝ հունվար-հոկտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.3%-ով։

Մասնավորապես, առավել բարձր աճ է գրանցվել առևտրի ոլորտում՝ 7%։ Իսկ արդյունաբերությունը շարունակում է աճել թույլ տեմպերով:

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 հունվար-հոկտեմբերը՝ 2020 հունվար-հոկտեմբերի նկատմամբ

 Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե

Այս նույն ընթացքում հանրապետությունում ապրանքներն ու ծառայությունները թանկացել են 6.9%-ով։

Երկնիշ տեմպերով աճում է արտաքին առևտրաշրջանառությունը։ 

Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6  մլրդ 537 մլն դոլար՝ 2020-ի նույն ամիսների համեմատ աճելով 13.6%-ով։

Արտահանումը կազմել է 2 մլրդ 411 մլն դոլար և աճել 16.9%-ով։

Միևնույն ժամանակ, Հայաստան է ներմուծվել 4 մլրդ 127 մլն դոլարի ապրանք՝ 11.8%-ով ավելի, քան նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter