HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հանրային սննդի և ժամանցի վայրեր մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի կամ պատվաստված լինելու դեպքում

Նոյեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, մահացել է 21 մարդ։ Մինչ օրս մահվան 23 դեպք է գրանցվել նաև պատվաստված քաղաքացիների շրջանում, սակայն այդ թիվն ընդհանուր մահերի մեջ շատ փոքր տոկոս է կազմում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է, որ այսօր թե’ կորոնավիրուսի դեպքերը, թե’ մահերն ունեն նվազման միտում։

Սակայն ի հայտ է եկել նոր շտամ՝ օմիկրոնը, որի պատճառով Հայաստան մուտքի որոշակի սահմանափակումներ են մտցվելու։ Դրան զուգահեռ, 2022թ հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, համերգներ և այլն հնարավոր լինի այցելել միայն ՊՇՌ բացասական թեստի կամ պատվաստված լինելու դեպքում։



Նոյեմբերի 29-ի դրությամբ՝ Հայաստանում պատվաստվել է 1 217 391 մարդ, որից  781 011-ը ստացել է միայն առաջին դեղաչափը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 947 մարդ։ Հոսպիտալացված 2900 քաղաքացուց 102 ունեն ամբողջական պատվատում, ինչը կազմում է կորոնավիրուսով ընդհանուր հոսպիտալացվածների թվի 3,5%-ը։ 

Ամբողջական պատվաստում (2 դեղաչափ, հեղ.) ունեցող քաղաքացիներից 9 գտնվում են ծանր վիճակում։ 

Առողջապահության նախարար Անանհիտ Ավանեսյանն այսօր հայտնեց, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ օմիկրոնի ի հայտ գալու պատճառով նախատեսում են կիրառել նոր սահմանափակումներ, քանի որ «անհանսգտացնող նորություններ են ստանում». վարակը մուտացվում է, ի հայտ են գալիս նոր շտամեր, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվության։

«Նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոցվանայի Հանրապետություն, Լեսոտոյի թագավորություն, Նամբիայի Հանրապետություն, Զիմբաբվեի Հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար և Տանզանյա) եկող քաղաքացիների համար։ Այսօր լինելու է միջգերատեսչական հանձնաժողոսվի նիստ, որտեղ մեր ներկայացրած առաջարկությունները կքննարկվեն, և մինչև օրվա վերջ արդեն կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը»,-ասաց նախարարը։ 

Օմիկրոնը տարածումը սկսել է ՀՖՀ-ից և արդեն 50 մուտացիա է կրում, այժմ այն մանրակրկիրտ ուսումասնիրվում է տարբեր երկրներում, նաև՝ ԱՀԿ-ում՝ հասնկանալու՝ բացի տարածման ակտիվությունից, ի՞նչ նոր առանձնահատկություն ունի օմիկրոն շտամը։

Թեև, ըստ նախարարի, կա մտահոգություն նոր շտամերի նկատմամբ պատվաստանյութի արդյունավետության մասին, սակայն մինչ օրս կորոնավիրուսի դեմ պատվաստումից ավելի արդյունավետ միջոց դեռևս չկա, և պատվաստումն «ապահովում է արդյունավետության բավարար շեմ»։

Անահիտ Ավանեսյանն ասում է, որ մինչ օրս պատվաստված 1217391 քաղաքացիներից միայն 79 մոտ են եղել պատվաստումներից հետո առողջական որոշակի խնդիրներ և բողոքներ։ Այդ 79 մոտ 40 մոտ եղել է կորոնավիրուսով հիվանդացություն. քաղաքացին չի իմացել, որ հիվանդ է, և պատվաստվել է։ Մնացած փոքրաթիվ դեպքերում գրանցվել են ալերգիկ ռեակցիաներ և սիպտոմատիկ և մի շարք բողոքներ, որոնք որ «մանրակրկիտ ձևով քննվել են», և ստացել բժշկական օգնություն։

Այնուամենայնիվ, եղել են նաև դեպքեր, երբ պատվաստված մարդիկ կորոնավիրուսը ծանր են տարել և մահ է գրանցվել.

«{Պատվաստված, հեղ.} 23 քաղաքացի է մահացել, ընդհանուր նրանց միջին տարիքը 75-ից բարձր է, նրանց բոլորի մոտ գրանցված է եղել են քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիսք են՝ շաքարային դիաբետը, տարբեր օրգանների չարորակ նոյագոյացությունները, սրտի իշեմիկ հիվանդությունները, լյարդի ցեռոզը, հիպերտենզիան, զարկերակային բարձր ճնշումը»,-ասաց նախարարը՝ նշելով, որ չպատվաստված տարեց մարդկանց դեպքերում մահվան դեպքերն ու ծանր ընթացքն ավելի շատ է գրանցվում։

Ա. Ավանեսյանի խոսքով՝ նախագիծ է մշակվում, որով նոր սահմանափակումներ են մտցվելու՝ չպատվաստված մարդկանց մուտքը տարբեր վայրեր սահմանափակելում համար.

«Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին, համերգներ և այլն, քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքով կամ պատվաստմած լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում»,-ասաց նա՝ նշելով, որ հասկանում են, որ սահմանափակումները խիստ են, սակայն նժարի վրա դրված է հանրային առողջությունը։

«Հետք»-ի հարցին, թե նախարարությունն ունի՞ արդյոք վիճակագրագական տվյալներ, թե որքանով է բաց տարածքներում դիմակներ կրելը նվազեցնում կորոնավիրուսի դեպքերը կամ դրա տարածումը և ուսումնասիրվել է արդյոք այլ երկրների փորձը, քանի որ մի շարք երկրներում դրսում դիմակ դնելը պարտադիր չէ, Ա. Ավանեսյանն ասաց, որ նախարարությունն այս պահին ճիշտ քաղաքականություն է իրականացնում.

«Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դիմակներն ուղիղ կերպով նվազեցնում են վարակման ռիսկը, և Հայաստանում էլ թե’ բաց, թե’ փակ տարածքներում դիմակների կրման ռեժիմի ավելի լավ պահպանումը հանգեցրեց նաև թվերի նվազման, թեև սա միակ գործոնը չէ,- ասաց նախարարը՝ նշելով, որ պետք է կիրառեն համալիր միջոցառումներ. «Այո’, իմ կարծիքով, դրանք {դիմակները} արդյունավետ են և ազդում են»։

Ինչ վերաբերում է երրորդ՝ խթանիչ («բուստեր» հեղ.) դեղաչափի պատվաստանյութ ստանալու մասին, նախարարն ասաց, որ թեև այն ստանալն այժմ պարտադիր չէ, բայց ցանկության դեպքում, առաջինը դրանք կստանան ռիսկային գոտում գտնվող մարդիկ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter