HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղսի. ընտրողների շրջանում առանձնակի ակտիվություն չկա

«Հայաստանում ընտրություններն անցնում են ավելի ազատ ու թափանցիկ։ Լրագրողներն ու դիտորդներն ավելի ազատ են, մարդիկ ավելի ջերմ են միմյանց հետ շփման մեջ։ Նման բան ես չեմ տեսել ո’չ Ռուսաստանում, ո’չ էլ՝ Վրաստանում»,-ասում է «Կանանց իրավունքների տուն» տեղական դիտորդական կազմակերպության դիտորդ Պոլինա Շովեցովան։

Ազգությամբ ռուս Պոլինան առաջին անգամ է Հայաստանում, բայց մինչ այդ դիտարկել է Ռուսաստանի ու Վրաստանի ընտրությունները։ Նրան հանդիպեցինք Քաղսի գյուղի 26/40 ընտրատեղամասում։

Պոլինայի խոսքով՝ Հայաստանում, որքանով ինքն է հասցրել արձանագրել, ընտրական պրոցեսն ավելի հանգիստ է, մարդիկ ավելի ազատ ու անկաշկանդ են։ 

«Ռուսաստանում դիտորդները չեն կարող ազատ մի տեղամասից մյուսը գնալ, լրագրողների հանդեպ ավելի խիստ վերաբերմունք կա, կարող են ցանկացած միջադեպի, խախտման դեպքում զանգել խմբագրություն ու լրագրողներին դուրս հրավիրել»,-նշեց նա։

Պոլինան հասցրել է լինել Հրազդանի որոշ ընտրատեղամասերում, քվեարկության օրն անցկացնելու է Կոտայքի մարզում։ 

2021 դեկտեմբերի 5-ի ՏԻՄ-ընտրություններին համայնքների խոշորացման շրջանակներում նախատեսված է Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ, Ջրառատ գյուղերը միացնել Հրազդանին։

Քաղսիի 26/40 ընտրատեղամասում գրանցված է 1864 ընտրող, ժամը 10-ի դրությամբ իր ընտրությունն է կատարել նրանցից 49-ը։

Հանձնաժողովի նախագահ Արայիկ Իվանյանը նկատում է, որ ընտրողների շրջանում առանձնակի ակտիվություն չկա։ Համայնքների խոշորացման հետեւանքով, նրա խոսքով, կկրճատվի մոտ 20-25 աշխատատեղ։ «Բայց գուցե նաև բարեփոխումներ լինեն»,- ասում է Արայիկ Իվանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter