HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուտակումներ Հրազդանի 26/24 ընտրատեղամասում

Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 26/24 ընտրատեղամասում պարբերաբար կուտակումներ են լինում։ Ըստ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Գյուրջյանի՝ իրավիճակը վերահսկելի է, բայց ներսում գտնվող ընտրողների թիվը գերազանցում է թույլատրելի 15-ը։ Կուտակումների պատճառով աղմուկ է ստեղծվում։

Ընտրողներից 84-ամյա Ամալյա Կուրեղյանը թոռան հետ էր եկել ընտրատեղամաս։ Տարեց կինը նշեց, որ օգնության կարիք ունի, իսկ քանի որ թոռն անչափահաս է, նրան պետք է օգնի մեկ այլ մարդ։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Գյուրջյանն առաջարկեց ընտրողներից մեկի օգնությունը։

«Հեսա վերջացնի, գա ձեզ օգնի»,- ասում է նախագահը։

Մինչ այդ, մենք զրուցում էինք։ Ամալյա Կուրեղյանը միայնակ է բնակվում։ Նրան ուղեկցողը աղջկա դուստրն է։ 

«Ընտրությունից հետո էլի ինձ չեն հիշի, որ պետք եմ, հիշում են»,- ասում է կինը։

«Ո՞վ չի հիշի»,- փորձում եմ հասկանալ։

«Դե թեկուզ թաղապետարանը, թեկուզ իրանք»,- ավելացնում է նա ու ձեռքով ցույց տալիս հանձնաժողովի անդամներին։

Շուտով մի կին է մեզ մոտենում, բռնում Ամալյա Կուրեղյանի ձեռքն ու նրան ուղեկցում, որպեսզի վերջինս կատարի իր ընտրությունը։

Քվեախցի մոտ կնոջ փոխարեն ամեն բան անում է օգնողը, Ամալյա Կուրեղյանը ոչինչ չի խոսում, անգամ չի նայում քվեախցից ներս։

Քվեախցիկից դուրս գալուց հետո հարցնում եմ՝ կատարե՞ց իր ընտրությունը։ Ասում է՝ ում պետք էր՝ ընտրեցի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter