HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Նստում են տանն ու բողոքում՝ երկիրը երկիր չի». հանձնաժողովի անդամը դժգոհեց ընտրողների պասիվությունից

Էջմիածնի 14/13 հանձնաժողովի անդամ Զենֆիրա Մարտիրոսյանն դժգոհում է, որ մարդիկ չեն գալիս ընտրության, բայց բողոքում են տիրող իրավիճակից. «Նստում են տանն ու բողոքում՝ երկիրը երկիր չի,- ասաց նա։ - Թող գան, առավոտվանից ամեն ինչ պատրաստել ենք, դրել ենք, տանից դուրս գալ չեն ուզում. հելե'ք, եկե'ք ընտրության, այս ի՞նչ խայտառակություն է»,- ասաց Զ. Մարտիրոսյանը։

Այս ընտրատեղամասում, ինչպես քաղաքի այլ տեղամասերում, ընտրողներն ակտիվ չեն։ Ժամը 17:00-ի դրությամբ՝ 9 ժամում, ընտրությանը մասնակցել է ընդամենը 20,9%-ը, կամ՝ 374 մարդ ընդհանուր՝ 1789 ընտրողից։

Էջմիածնի այլ տեղամասերի պես ընտրությանը մասնակցող 5 քաղաքական ուժից վստահված անձինք ունեն 4-ը՝ «Էջմիածին» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Իրական ժողովրդական» և «Հայրենատեր» կուսակցությունները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից վստահված անձ մեր այցելած ընտրատեղամասերում դեռևս չենք հանդիպել։

Որպես օգնող է գրանցվել 3 մարդ, արձանագրություն մինչ այժմ չի կազմվել։

Նշենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են նաև Էջմիածնում, որին միացել է միայն Ոսկեհատ գյուղը: Այստեղ համայնքային իշխանություն ձևավորելու համար պայքարում է 5 քաղաքական ուժ՝ ներկայիս քաղաքապետ Դիանա Գասպարյանը 33 հոգանոց ավագանու ցուցակով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությամբ, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի 30 հոգանոց ցուցակը գլխավորում է ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր, անկուսակցական Սևակ Խաչատրյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 9 հոգանոց ցուցակը գլխավորում է կահույքի արտադրամասի տնօրեն Գոռ Ստեփանյանը, «Իրական ժողովրդական» կուսակցության առաջին համարը զբաղեցնում է Արմեն Աբրահամյանը, ում գործունեության մասին տեղեկություններ չկան։

«Հայրենատեր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Ջիվան Աբրահամյանի անվան հիմնադրամի հիմնադիր Ջիվան Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter