HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկաձորի 26/1 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից երկու վստահված անձ կար 

Ծաղկաձոր խոշորացված համայնքի 26/1 ընտրատեղամասում պարբերաբար կուտակումներ են լինում։ Ընտրողները հաճախ ներս էին մտնում խմբերով։ Հանձնաժողովի անդամ Վոլոդյա Մուրադյանը բնակիչներին խնդրում էր հերթով ներս մտնել։

Ընտրատեղամասը գտնվում է դպրոցի շենքում։ Սենյակից դուրս՝ միջանցքում հավաքված էին տարբեր մարդիկ, որոնք ընտրողներ չէին, նրանց թվում նաև վստահված անձինք կային։

Ընտրողներից մեկի՝ Տիգրան Հակոբյանի անունը թեև կար ընտրողների ցուցակում, բայց նա չէր կարողանում մասնակցել ընտրությանը։

«Եկել եմ ընկերոջս ընտրեմ, բայց չի լինում, անձնագիրս չի ճանաչում»,-նշեց նա։

Երբ զրուցում էինք, մեզ մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Գոռ Առաքելյանը և նշեց, որ մեր հարցերով խանգարում ենք, ու ընտրողը լարվում է, բայց մենք փորձում էինք տեղեկանալ, թե ինչումն է խնդիրը, որ քաղաքացին չի կարողանում ընտրել։

Խնդրեցինք Գոռ Առաքելյանին չմիջամտել, ինչին ի պատասխան վերջինս ասաց․ «Ախպերս ա, խառնվում եմ, ի՞նչ կա»։

Այնուհետև նկատեցինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից երկու վստահված անձ է ներսում՝ Գոռ Առաքելյանն ու Վահագն Խաչատրյանը։

Հարցին, թե ինչու՞ են նույն ուժից երկու հոգի ներսում, Գոռ Առաքելյանը պատասխանեց, որ քիչ առաջ է ներս մտել։

Քարտուղարից տեղեկացանք, որ վերջինս նրան գրանցումից հանել էր, բայց Գոռ Առաքելյանը շարունակում էր ընտրատեղամասում մնալ։ Մեր նկատառումից հետո նա դուրս եկավ ընտրատեղամասից դեպի միջանցք։

Ծաղկաձոր քաղաքի միակ՝ 26/1 ընտրատեղամասում կա գրանցված 1124 ընտրող։

Հիշեցնենք, որ Ծաղկաձոր խոշորացված համայնքում ընտրապայքարին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Մեր համայնքը» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter