HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նաիրիում 8 ընտրատեղամասերի արդյունքներով առջևում է գործող համայնքապետի գլխավորած ուժը

Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքում 8 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով առաջին հորիզոնականում «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Եղվարդի գործող համայնքապետ Նորայր Սարգսյանը, որը 1999 թվականի Եղվարդ համայնքի ղեկավարն է։

Հիշեցնենք, որ 2017թ․ խոշորացված Եղվարդ համայնքին, որի մեջ մտնում են համանուն քաղաքը, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան և Սարալանջ գյուղերը, միավորովում են նաև Պռոշյան և Քասախ համայնքները՝ դառնալով Նաիրի խոշորացված համայնք՝ Եղվարդ կենտրոնով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նաիրի 19 ընտրատեղամասերից 8-ի արդյունքներն արդեն իսկ ամփոփել է։ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունը ստացել է 1573 քվե, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վաղարշակ Ամիրխանյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է մի փոքր ավելի քիչ՝ 1361 քվե։

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Հանրապետություն» կուսակցություն՝ 382,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 380,
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 298,
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 58 քվե,
Անվավեր՝ 100 քվե։

Նաիրի խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունեցող 26 857 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 13 578-ը կամ 50,56%-ը։

Լուսանկարում՝ Նորայր Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter