HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մաշտոցի պուրակը եւ թթվածնի ծորակը

Նախագահն այցելեց Մաշտոցի պուրակ եւ քաղաքապետին ասաց, որ սխալ է այստեղ կրպակներ կառուցել, «սա այդքան էլ գեղեցիկ չէ»: Փաստորեն, Հայաստանում պետական մարմիններում մինչեւ նախագահ չկար մեկը, որ որոշում կայացներ եւ մերժեր երկու օլիգարխների կրպակների կառուցումը: Եթե այսպես շարունակվի, այս նույն պետական մարմիններում վարորդներին էլ աշխատանքի ընդունելուց նախագահի թույլտվությունն է անհրաժեշտ լինելու: Իսկ գուցե պաշտոնյաներն իրենց թոքերը սնուցող թթվածնի ճամփի վրա՞ էլ ծորակ դնեն ու հանձնեն նախագահին: Թող նա բացի ու փակի պաշտոնյաների թթվածնի  ծորակը:

Տարոն Մարգարյանն այդպես էլ չկարողացավ ինքնուրույն որոշում կայացնել, իսկ նրա համար դա անչափ դյուրին էր:

«Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության իրավունքի  հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում` քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր աչքը շոյել, իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երեւանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ` օրինական ճանապարհով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Վերջին երկու ամիսներին Մաշտոցի այգու կրպակների համար իշխանությունը «ոչնչացրեց» բազում կառույցներ` ոստիկանություն, դատական համակարգ, քաղաքապետարան, կառավարություն, եւ այս ամենը մի բանի համար, որ նախագահը ընտրություններից մի քանի օր առաջ գա ու Տարոնին  ասի «բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք»:

Հիմա էլ Տարոն Մարգարյանը պետք է ձեւը գտնի, այսինքն` փախհատուցում տա կրպակատերերին: Եվ եթե Տարոն Մարգարյանը հանկարծ որոշի փոխհատուցել, ապա այդ գումարները պետք է վերցնել Աբովյան փողոցի մայթերի վրա կրպակներ տեղադրելու որոշում կայացրած քաղաքապետից:

Իսկ  նախագահը պետք է իմանար նաեւ, որ Աբովյան փողոցի կրպակները մայթերին կառուցվել են ապօրինի: Նախագահը մինչեւ ընտրությունները պետք է վերցնի այդ կրպակատերերի հետ կնքված պայմանագրերը, եթե իհարկե դրանք պահպանվում են, եւ կտեսնի, որ այդ կրպակատերերը պետությանը դեռ վճարելիք գումարներ ունեն:  

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նախ,օլիգարխային-բուրգային համակարգում գործում են սարդային-շոշափուկային-ճանճին խաբելու/բռնելու-բռնված ճանճին առաջինը խայթելու-սարդային ցանցերը ամրացնելու/տարածելու և նման ՍԱՐԴԱՅԻՆ մեխանիզմները: Օրենքն էլ են օգտագործում. բայց հիմնականում իրեն սարդային ցանցերը աննկատելի դառձնելու համար:.............................2. ԲՈԼՈՐՆ էլ վաղուց են հասկացել,որ այս ՀԻՄԱՐ ու ԱՊՕՐԻՆԻ բուտիկ կոչվածները ապամոնտաժվելու են. շատ ՇԽՈՒՐ եղավ,այսպես կոչված: Ողղակի ինչու «հարմար պահին» չօգտագործել որպես նախընտրական PR? Մարզերում ՇԱՏ մարդիկ Հ1-ի ֆարշն են դիտում,ու փող չունեն հաց առնեն, ինչ մնաց ինտերնետ կամ թերթ:....................................3. Միևնույնն է-ՀԱՂԹԱՆԱԿՆ ակտիվիստներինն ու իրենց պաշտպանողներինն է,որի համար իրենց ԲՈԼՈՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ եմ: Ինչպես գրել եմ մոտ կես-մի տարի առաջ, սա ԴԵՌ Հայաստանյան (կանաչ) ՀԵՂԱՇՐՋՄԱՆ մակերեսի վրա բլթբլթացող պղպջակներն են. տակի ԼԱՎԱՆ (մուռը) դեռ եփվում է:...................................4. ԱԺ-ի հաջորդ ընտրությունները Հայաստանի 4-րդ հանրապետությունում է լինելու: ՀԳ. Պետք է շատ ուշադիր լինել,որ օլիգարխային կլանը Արցախը չվաճառի-իշխանության մնալու համար,ինչպես արեցին «Հայ-թուրքական պրոտոկոլներ» կոչվածով:
anna
Hargeli Edik, shat havaneci hodvac@, texin ditarkumner eq arel, apreq!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter