HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը Երևանից պահանջում է ասել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է ասել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ժամկետները։ Այդ մասին Ալիևը հայտարարել է Ղուբայի շրջան այցի ժամանակ, գրում է Interfax-ը։ «Ես ասում էի, մեզ ասեք ժամկետներ, թե երբ կազատեն մեր հողերը և այդ ժամանակ մենք պատրաստ էինք կանգ առնել։ Այսօր ես ասում եմ նույն խոսքերը։ Ասեք ժամկետներ, թե երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում որևէ խնդիր չի լինի»,- ասել է Ալիևը։

Ալիևի խոսքերով՝ ինքը հույս ունի, որ հարցը կլուծվի կառուցողական ճանապարհով։ «Մենք հասել ենք նրան, ինչ ուզում ենք, հասնում ենք և կհասնենք։ Լավ կլինի, եթե այդ հարցը լուծվի կառուցողական ճանապարհով, բանակցությունների և փոխըմբռնման տարբերակով»,- նշել է Ալիևը։

Նա դարձյալ խոսել է այն մասին, որ պատերազմի ընթացքում եղել են ուժեր, որոնք Ադրբեջանին փորձել են կանգնեցնել։ Իր խոսքում Ալիևը դարձյալ սպառնացել է Հայաստանին՝ հայտարարելով, որ եթե լինեն ռևանշիստական գործողություններ, հարցն անմիջապես կլուծվի։ «Քանի դեռ ուշ չէ, նրանք պետք է ընդունեն մեր պայմաններն ու վերջ դնեն ճանապարհների ու հաղորդակցությւնների նկատմամբ առկա ոչ անկեղծ մոտեցմանը»,- եզրափակել է նա։

Պատերազմի ավարտից անցել է մեկ տարուց ավելի, սակայն Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս տարվա մայիսի 12-ից սկսած ադրբեջանական ուժերն ապօրինաբար գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Նոյեմբերի 16-ին հայ-արդբեջանական շփման գծի արևելյան հատվածում լարվածությունը վեր էր ածվել ակտիվ մարտական գործողությունների, որի արդյունքում կողմերը գործի էին դրել զրահատեխնիկա և հրետանի։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Երևանը կդիմի Մոսկվային՝ օգնություն ստանալու համար։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter