
Պատվաստման կամ թեստավորման փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն կկարողանա լուծել աշխատանքային պայմանագիրը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում և լուծել աշխատանքային պայմանագիրը: Նախագիծը ստացավ 55 կողմ, 23 դեմ, 6 ձեռնպահ ձայն:
Այսպիսով, եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուն իրավունք ունի չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժանանակահատվածի համար աշխատավարձ: Աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Նշենք, որ նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Մեկնաբանել