HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափը

Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերն ու Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վերջին իրավիճակը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման հարցերը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի շուրջ, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպման անցկացման վերաբերյալ, որը կկայանա Պակիստանում։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր»,- նշվում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter