HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Զախարովա. «ՌԴ-ն սպասում է սահմանազատման նպատակով Բաքվի և Երևանի պատվիրակությունների ձևավորմանը»

Ռուսաստանը Բաքվից և Երևանից ակնկալում է պատվիրակությունների շուտափույթ ձևավորում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հանձնաժողով ստեղծելու համար։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ինչպես ընթացիկ տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում պայմանավորվածություն է ձեռքբերվել, կարևոր է գործի դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծումը<...> Մենք նաև ակնկալում ենք հանձնաժողովի կազմում երկու երկրների ազգային պատվիրակությունների ձևավորում»,- նշել է նա։ 

Զախարովան ընդգծել է, որ շարունակվում են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքները, նաև հայտնելով, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Սոչիում հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները հաստատել են տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ երկրների պատրաստակամությունը։ 

«Բարձր մակարդակով Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները հաստատում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը կարգավորման հետագա քայլերի վերաբերյալ։ Ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում, աշխատում ենք դրանց հետևողական իրականացման, այդ թվում՝ սահմանային վեճերի կարգավորման, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ»,- հավելել է Զախարովան։

Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալիքների մասին, որով նա Հայաստանից պահանջում էր հստակ ժամկետներ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման մասով, Զախարովան նշել է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի հայտարարություններից, որոնք դանդաղեցնում են եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։

«Մենք հաճախ ստիպված ենք լինում լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանել կողմերի հայտարարությունները։ Մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է․ ձեռնպահ մնալ հայտարարություններից, գործողություններից, որոնք կարող են դանդաղեցնել եռակողմ, բարձր մակարդակով, պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։ Եվ իհարկե, ձեռնպահ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրացման և կարող են ծանրացնել իրավիճակը»,- ասել է Զախարովան։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter