HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրաքը իր ավելի քան 3 500 քաղաքացիների տարհանել է լեհ-բելառուսական սահմանից

Իրաքի իշխանությունները լեհ-բելառուսական սահմանից տարհանել են ավելի քան 3 500 միգրանտների։ Այդ մասին կիրակի օրը՝ դեկտեմբերի 12-ին, հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս- Սահաֆը։ 

«Մինչ այս պահը, նախարարությանը հաջողվել է Մինսկից կազմակերպել տարհանման 9 թռիչք»,- նրա խոսքերը մեջբերում է Իրաքի INA լրատվական գործակալությունը։ Աս-Սահաֆը հավելել է, որ այդ թռիչքներով կամավորաբար հայրենիք են վերադարձել 3 556 միգրանտներ, որոնք մնացել էին Լեհաստանի և Բելառուսի սահմանին։ 

Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «մինչ այդ պահը միգրանտների տրվել է 383 անձնագիր, որոնք իրենց փաստաթղթերը կորցրել էին Բելառուսում, Լիտվայում, Լատվիայում և Լեհաստանում»։

«Մոսկվայում և Վարշավայում Իրաքի դեսպանատները շարունակում են աջակցել իրաքցի քաղաքացիներին, որոնք մնացել էին սահմանին և որոշել կամավորաբար վերադառնալ հայրենիք»,- հավելել է Աս-Սահաֆը։ Նա նաև նշել է, որ Իրաքի ԱԳՆ հատուկ հյուպատոսական պատվիրակություններն աշխատում են Մինսկում, ինչպես նաև Լեհաստանում, Լիտվայում և Լատվիայում։ 

Մի կողմից Բելառուսի, մյուս կողմից՝ Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի հետ սահմաններին միգրացիոն ճգնաժամը, որտեղ այս տարվա սկզբից շարժվում էին փախստականները, կտրուկ սրվել էր այս տարվա նոյեմբերի 8-ին։ Մի քանի հազար մարդ, որոնց թվում՝ միգրանտներ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, բելառուսական կողմից մոտեցել էին լեհական սահմանին և փորձում էին հատել այն։ Այդ ժամանակվանից սկսած՝ միգրանտները մի քանի անգամ փորձել են ուժով հատել լեհ-բելառուսական սահմանը՝ քարեր նետելով լեհ սահմանապահների ուղղությամբ, որոնք արցունքաբեր գազ էին կիրառում նրանց նկատմամբ։ Բացի այդ, լեհական կողմը կիրառել էր նաև ջրցան մեքենաներ։ Մի քանի տասնյակ միգրանտներ, այդուհանդերձ, կարողացել էին հատել սահմանը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր հերքել այն հանգամանքը, որ բելառուս զինծառայողներն օգնել են միգրանտներին հատել Լեհաստանի հետ սահմանը։ «Մենք սլավոններ ենք, սիրտ ունենք։ Մեր զորքերը գիտեն, որ միգրանտները շարժվում են դեպի Գերմանիա»,- ասել էր նա։

Լուսանկարում՝ լեհ-բելառուսական սահմանին գտնվող քրդական ընտանիք/AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter