HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում սկսվել է Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը

Բաքվի Սաբունչինի շրջանային դատարանում կայացել է հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով նախնական դատական նիստը։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Նախնական դատական նիստի ժամանակ ճշտվել են գերիների կենսագրական տվյալները։ 

ՀՀ երկու քաղաքացիները մեղադրվում են Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ։ APA-ի փոխանցմամբ՝ Իշխան Սարգսյանը ծնվել է Երևանում և ստացել բարձրագույն ռազմական կրթություն։ Նա հայտարարել է, որ զորամասերից մեկում եղել է ինժեներ-սակրավոր։ Վլադիմիր Ռաֆայելյանը ևս հայտարարել է, որ ինժեներ-սակրավոր է։ 

Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբր 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ հատուկ նշանակության հետախուզական զորքերի խմբի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը և ինժեներ-սակրավոր Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանը Արցախի Շահումյանի շրջանում (Քելբաջարի շրջան), որտեղ այդ ժամանակ գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերը, ականապատել են Յուխարի Այրըմ գյուղի մոտ գտնվող ճանապարհներից մեկը։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վեց զինծառայող։ Հայկական կողմի պնդմամբ՝ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Ավելի ուշ, ՊՆ-ն հրապարակել էր նրանց անունները, որոնցից չորսը հունիսի 12-ին վերադարձվել են հայկական կողմին։ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի անունները ևս այդ ցանկում էին։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter