HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Հետքն» արժանացել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան մրցանակին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Արշակյանի անվան մրցանակաբաշխության 3 անվանակարգից մեկում մրցանակ է ստացել «Հետք»-ը՝ պատերազմի վերաբերյալ հետաքննությունների ու մարդու իրավունքների խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Գևորգ Արշակյանի մոր՝ Նաիրա Հովսեփյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, «Իրավական ուղի» ՀԿ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի ջանքերով։

Նշենք, որ «Հետքի» թիմը պատերազմի առաջին օրից Արցախում էր, եղել է առաջնագծի տարբեր հատվածներում։ Ռազմական գործողությունների ավարտից հետո խմբագրությունը սկսել է հետաքննել պատերազմում Հայաստանի պարտության պատճառները, թե ինչպես եւ ինչու Արցախի բնակավայրերը հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության տակ, ինչու ձախողվեց պաշտպանությունը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ելույթում նշեց, որ «Հետք»-ի հետաքննություններն այնքան խորքային են, որ հաճախ դրանց վերաբերյալ մասնագիտական վերլուծություններ անելու կարիք չի լինում, քանի որ դրանք արդեն կան ու օգտագործվում են միջազգային փաստաթղթերում ու զեկույցներում։ «Ես պետք է հպարտությամբ ասեմ, որ այնքան բարձր է այդ լրատվամիջոցի դերը, որ մենք բաց ճակատով կարող ենք այդ տեղեկությունը օգտագործել և գիտենք, որ իրականության աղավաղում տեղի չի ունենում»,- նշեց նա։

Մյուս անվանակարգերում մրցանակների են արժանացել միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Լևոն Գևորգյանը, բժիշկներ Հասմիկ Դավթյանը, Լուսինե Պողոսյանը, Գոհար Բաղդասարյանը, Արմեն Հարությունյանը։ 

Մեկնաբանություններ (2)

George
Well-deserved!
Ոսկան
Ի սրտե շնորհավորանքներս։ Իրոք արժանի եք մրցանակի։ Բայց իմ կարծիքով <<Հետք>>-ը ոչ մի մրցանակի կարիք չունի և առանց դրա էլ կաշխատի իր` անաչառ ու անկաշառ սկզբունքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter