
«Քոփփեռ» ՍՊԸ-ն նորից հայտ է ներկայացրել Ավանում ձուլարան կառուցելու համար
Ավանում ձուլարան կառուցելու համար «Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին հայտ է ներկայացրել: Ընկերության` ձուլարան կառուցելու շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին փուլ) նախատեված է դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին: Այդ մասին հայտնում է Երևան քաղաքապետարանն իր պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել Ավանում ձուլարան կառուցելու «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Հիմք էր ընդունվել նաև ձուլարան կառուցելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի բացասական կարծիքը:
Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղում «Քոփփեռ» ՍՊԸ-ն երկաթ, պղինձ, ալյումին և մետաղյա այլ ջարդոններ է ընդունում և նախատեսվում էր այնտեղ նաև ձուլարան բացել: Սակայն սեպտեմբերի 16-ին կայացած հանրային լսումներին պարզվել էր, որ Ավանի բնակիչներն այդ մասին տեղյակ չեն եղել, իսկ լսմանը ներկա ավանցիները համաձայն չեն ձուլարանի բացմանը:
Մեկնաբանել