HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն փաթեթավորված ջրի վերաբերյալ մի շարք պահանջներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է ՄՄ ՏԿ 044/2017 ՝«Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի որոշակի պահանջների ուժի մեջ մտնելը։​​

«Սահմանվել են անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը գործում են պետական գրանցման փաստաթղթերն այն ապրանքների մասով, որոնց նկատմամբ նախկինում ընդունված պահանջներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից»,-նշված է ԵՏՀ հաղորդագրությունում։

Մասնավորապես, 2022թ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի առանձին պահանջները, մասնավորապես՝ կանոնակարգի N 2, N 3 հավելվածը և դրանցում ներառված փորձարկման մի շարք մեթոդներ։

Միևնույն ժամանակ, մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը պետական գրանցման մասին փաստաթղթերի վերաձևակերպման ժամանակ կօգտագործվեն բացառապես այդ ապրանքների՝ տեխնիկական կանոնակարգին նոր պահանջներին համապատասխանելու փորձարկման արձանագրությունները, սակայն միաժամանակ կթույլատրվի տեխնիկական կանոնակարգով սահմանված փորձաքննությունները ներկայացնել ոչ լրիվ ծավալով։ 

Բացի այդ, սահմանվել է ժամկետ մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը, մինչև երբ թույլատրվելու է փաթեթավորված խմելու ջրի արտադրությունն ու շրջանառությունը՝ առանց հաշվի առնելու, թե մինչև նոր փորձաքննության մեթոդների ցանկն այն ինչպես և ինչ պահանջներով էր արտադրվում։

Նման ապրանքի շրջանառությունը կթույլատրվի մինչև արտադրողի կողմից սահմանված ժամկետի ավարտը։

Ի տարբերություն պետական գրանցման՝ համապատաասխանության գնահատման վկայագրերի վերաձևակերպման կարիք չի լինի, քանի որ «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ պարտադիր պահանջների փոփոխության դեպքում ապացուցողական նյութերը (փորձարկման արձանագրություններ և այլն), պետք է փոփոխվեն այդ պահանջներին համապատասխանությունը հաստատելու մասով, իսկ համապատասխանության նոր հայտարարագրի ընդունումը պարտադիր չէ (տեխնիկական կանոնակարգի 23-րդ հոդվածի 11-րդ մաս):

Նշենք, որ դեռևս 2021թ հուլիսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ընդունել էր ՄՄ ՏԿ 021/2011 «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխություններըորոնք վերաբերում էին խմելու ջրին։

Փոփոխությունները ներառում են փաթեթավորված խմելու ջրի տերմինաբանության ճշգրտում և դասակարգում. մասնավորապես՝ «բնական հանքային ջուրխառնած խմելու ջուրվերամշակված խմելու ջուրբնական խմելու ջուրխմելու ջուր մանկական սննդի համարարհեստականորեն հանքայնացված խմելու ջուր ՝ համաձայն փաթեթավորված խմելու ջրի տեխնիկական կանոնակարգի։

Իսկ 2020թ հունիսի 17-ին փոփոխություններ էին մտցվել «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխկանոնակարգում մանկական սննդի մեջ օգտագործվող ջրերի մասով. փոփոխվել էին փորձաքննության մեթոդներին և նմուշառման կարգին վերաբերող ստանդարտների ցանկը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter