HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մարությանը հրաժեշտի հանդիպում է ունեցել քաղաքապետարանի աշխատակազմի հետ

Քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ժամանակ պաշտոնաթող քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին: Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Շնորհակալություն հայտնելով երեք տարիների համատեղ աշխատանքի համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվել քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով, և որ կարևոր է, տրվել են համակարգային լուծումներ:

«Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երևանցիները տեսել ու զգացել են օրեցօր կատարվող փոփոխությունները: Սա ամենամեծ գնահատականն է, որ կարելի է ստանալ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և ձեր ընտանիքներին այս երեք տարիների աշխատանքի համար, որոնք օբյեկտիվորեն դժվար տարիներ էին. փոփոխություններ ընդհանուր կառավարման մեջ, հետո COVID և պատերազմ: Մենք պատվով անցանք այդ ամենի միջով: Քաղաքապետերը գալիս են և գնում են, դա մշտական ընթացք է, իսկ համայն հայության մայրաքաղաք Երևանը մնում է: Ուստի, մենք բոլորս պետք է ծառայենք մեր մայրաքաղաքին՝ շենացնենք, առաջ տանենք: Ես ուզում եմ, որ դա արվի մշտապես, և գնալով ավելի լավ»,- իր խոսքում նշել է Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդամների մեծ մասը, առավելապես՝ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները, դեկտեմբերի 22-ին անվստահություն հայտնեցին Հայկ Մարությանին և քաղաքապետ ընտրեցին Հրաչյա Սարգսյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter