HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը բողոքարկել է դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերուն չկալանավորելու որոշումը

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերի Ն. Ե.-ին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից: Վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացանք, որ բողոքը դեռևս չի մակագրվել:

Նշենք, որ Ն.Ե.- ն դեկտեմբերի 4-ին Հայաստան վերարձված գերիներից միակն է, ում կալանավորելու վերաբերյալ միջնորությունը մերժվել է: Քննչական կոմիտեն վերադարձված 11 գերուց 5-ին կալանավորելու միջնորդություն էր ներկայացնել, այս պահին մյուս 4 մեղադրյալները կալանավորված են:

Վերը նշված 5 մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մեզ հետ զրույցում  Ն.Ե.-ի պաշտպանը, հղում կատարելով նախաքննական գաղտնիքին, մանրամասներ չի հայտնել, թե կոնկրետ ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսևորվել իր պաշտպանյալի արարքն՝ ըստ մեղադրանքի: Ն. Ե.- ին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը քննել ու մերժել է Երևանի ընդհանուր իրավասության ատարանի դատավոր Գևորգ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ կողմերը կիրառում են նաև զրահատեխնիկա և հրետանի։

Ավելի ուշ, պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, կան զոհեր, վիրավորներ ու գերիներ: Դեկտեմբերի 4-ին 11 գերի վերադարձվեց Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter