HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած ռազմագերին ազատ կարձակվի կալանքից․ փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ դատարանը մերժել է դեկտեմբերի 4-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։

«Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Շիրոյանը»,- գրել է Մելիքյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած ռազմագերիներից 5-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ կողմերը կիրառում են նաև զրահատեխնիկա և հրետանի։

Ավելի ուշ, պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, կան զոհեր, վիրավորներ ու գերիներ: Դեկտեմբերի 4-ին 11 գերի վերադարձվեց Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter