HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանում ամբողջությամբ անջատվել է ինտերնետը

Ղազախստանի ողջ տարածքում գրանցվել է ինտերնետի ամբողջական անջատում։ Այդ մասին հայտնում է NetBlocks կազմակերպությունը, որը վերլուծում է ինտերնետի աշխատանքը։ 

«Հաստատվել է։ Ղազախստանը հիմա գտնվում է համազգային մասշտաբի ինտերնետի անջատման մեջ՝ օրվա ընթացքում շարժական ինտերնետի խափանումների և մասնակի սահմանափակումներից հետո։ Դա, հավանաբար, լրջորեն կսահմանափակի հակակառավարական աճող բողոքի ցույցերի լուսաբանումը»,- նշվում է մշտադիտարկման ռեսուրսի թվիթերյան հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ղազախստանի պետական որոշ մարմինների պաշտոնական կայք էջերի մուտքն արտասահմանից փակվել է։ Բացի դրանից, չեն գործում նաև մի շարք լրատվամիջոցների կայք էջերը։ 

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանում սկսվել են զանգվածային ցույցեր, որոնք պայմանավորված էին հեղուկ գազի գնի աճի հետ։ Շուտով ցուցարարների պահանջները քաղաքականացվել էին։ Նրանք պահանջում էին գործող իշխանությունների հրաժարականը։ Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը բախումներ էին գրանցվել Ալմաթիում ցուցարարների ու ուժայինների միջև։

Հունվարի 5-ի առավոտյան հրաժարական էր տվել Ղազախստանի կառավարությունը, իսկ երեք մարզերում մտցվել արտակարգ իրավիճակի դրություն։ Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ ավելի քան 200 մարդ ձերբակալվել է «հանրային կարգի խախտման պատճառով»։ 

Ցուցարարները ներխուժել էին Ալմաթիի քաղաքապետարան, նախագահի նստավայր և դատախազության շենքեր ու այրել այն։

Լուսանկարը՝ AP Photo / Vladimir Tretyakov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter