Ղազախստանում տուժած Հայաստանի քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. ԱԳՆ
Ղազախստանում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքացիների շրջանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հաղորդել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանում սկսվել են զանգվածային ցույցեր, որոնք պայմանավորված էին հեղուկ գազի գնի աճի հետ։ Շուտով ցուցարարների պահանջները քաղաքականացվել էին։ Նրանք պահանջում էին գործող իշխանությունների հրաժարականը։ Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը բախումներ էին գրանցվել Ալմաթիում ցուցարարների ու ուժայինների միջև։
Հունվարի 5-ի առավոտյան հրաժարական էր տվել Ղազախստանի կառավարությունը, իսկ երեք մարզերում մտցվել արտակարգ իրավիճակի դրություն։ Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ ավելի քան 200 մարդ ձերբակալվել է «հանրային կարգի խախտման պատճառով»։
Ցուցարարները ներխուժել էին Ալմաթիի քաղաքապետարան, նախագահի նստավայր և դատախազության շենքեր ու այրել այն։
Լուսանկարը՝ AP Photo / Vladimir Tretyakov
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել