
Վարչապետը խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ Ղազախստանում ստեղծված իրադրության առնչությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:
«Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»,- գրել է Փաշինյանը:
Նշենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, թե օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար։
Հիշեցնենք՝ հունվարի 2-ին Ղազախստանում սկսվել են զանգվածային ցույցեր, որոնք պայմանավորված էին հեղուկ գազի գնի աճի հետ։ Շուտով ցուցարարների պահանջները քաղաքականացվել էին։ Նրանք պահանջում էին գործող իշխանությունների հրաժարականը։ Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը բախումներ էին գրանցվել Ալմաթիում ցուցարարների ու ուժայինների միջև։
Հունվարի 5-ի առավոտյան հրաժարական էր տվել Ղազախստանի կառավարությունը, իսկ երեք մարզերում մտցվել արտակարգ իրավիճակի դրություն։ Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ ավելի քան 200 մարդ ձերբակալվել է «հանրային կարգի խախտման պատճառով»։
Ցուցարարները ներխուժել էին Ալմաթիի քաղաքապետարան, նախագահի նստավայր և դատախազության շենքեր ու այրել այն։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել